Պակիստանցի դիվանագետներն անհայտ կորել են Աֆղանստանից վերադառնալու ճանապարհին
Աֆղանստանից վերադառնալու ճանապարհին անհայտ կորել են երկու պակիստանցի դիվանագետ: Այդ մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:
Հայտնի է, որ դիվանագետներն աշխատել են Ջելալաբադի հյուպատոսարանում: Ուրբաթ օրվանից սկսած նրանք հայտարարվել են անհայտ կորած:
Պակիստանի ԱԳՆ-ն իր պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Պակիստանը դիմել է Աֆղանստանի իշխանություններին՝ խնդրելով ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները պակիստանցի պետական այրերին գտնելու և նրանց անհետացման համար մեղավորներին պատժելու գործում: