Պակիստանցի 14-ամյա տղան կարողանում է գլուխը թեքել 180 աստիճան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պակիստանի Քարաչի քաղաքի բնակիչ, 14-ամյ Մուհամմեդ Սամիրը յուրահատուկ ունակություն ունի. տղան կարողանում է ձեռքերի միջոցով իր գլուխը 180 աստիճանով թեքել, հաղորդում է Daily Pakistan-ը։
Ինչպես տղան է նշել, բացառիկ ունակությունը ի ծնե չէ, այլ երկար մարզանքների արդյունքում է հասել դրան։ Նրա խոսքով, երբ ինքը 6 տարեկան էր, հոլիվուդյան մի ֆիլմում տեսել է, թե ինչպես է դերասանը թեքում իր գլուխը նման կերպ և դրանից հետո իր մոտ ցանկություն է առաջացել այդպես անել։
Մուհամմեդը այլևս չի հաճախում դպրոց, քանի որ հայրը հիվանդության պատճառով չի կարողանում աշխատել, և տղան միացել է Dangerous Boys պարային խմբին, որպեսզի կարողանա նաև գումար վաստակել։