Լոնդոնում 24-հարկանի շենքում բռնկված հրդեհից տուժածներն ու նրանց հարազատները բողոքի ցույց են անցկացրել
Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքում բռնկված հրդեհից տուժածներն ու նրանց հարազատներն ուրբաթ բողոքի ցույց են անցկացրել Քենսինգթոնի թաղապետարանի շենքի առաջ, գրում է korrespondent-ը։
Նրանք տեղի իշխանություններից օգնություն են պահանջել հրդեհի հետևանքները վերացնելու հարցում, ինչպես նաև պահանջել են հետաքննել դրդապատճառները և անհապաղ ֆինանսական միջոցներ հատկացնել տուժածներին։
Չնայած ոստիկանների ներկայությանը՝ ակտիվիստներին հաջողվել է մտնել թաղապետարանի շենք։