Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունիսի 16-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 38/52 շենքի արտաքին երեսպատման սալիկները թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասամբ հեռացրել են շենքի արտաքին պատի բետոնե երեսպատումը (մոտ 2 քմ):
***
Հունիսի 16-ին, ժամը 10:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 48 շենքի 9-րդ հարկի անձրևատար խողովակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը՝ մասամբ (մոտ 0,5 գմ):