Վերջին 6 օրում Երևանի քաղաքապետարանը «թեժ գծով» ստացել է 326 հեռախոսազանգ
Հունիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 326 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 300-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 26 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 109 հեռախոսազանգ, որոնցից 87-ին լուծում է տրվել, իսկ 22-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: