Արագածոտնի մարզում հակակարկտային 21 կայանքներից կատարվել է 2168 կրակոց. ԱԻՆ
Հունիսի 16-ին, ժամը 04:15-ից մինչև 04:30-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 21 կայանքից Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Օհանավան, Կարբի, Սասունիկ համայնքների տարածքներում և Աշտարակ քաղաքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2168 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: