2672 դիտում
18:36 15-06-2017
Ինչու է օպտիմալացվում Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգը. պարզաբանում է ՀՀ ԱԻՆ-ը
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում է…
1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո, դեռևս 20-րդ դարի վերջին ձևավորվեց սեյսմիկ մոնիթորինգի Ազգային դիտացանցի համակարգը: Այսօր այն կարիք ունի արդիականացման և համապատասխանեցման միջազգային բարձր չափանիշներին: Սեյսմիկ մոնիթորինգի համակարգի օպտիմալացումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և վերը թվարկված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքագրման, նրանց գործառույթների ու խնդիրների արդիականացման և կիրառվող տեխնոլոգիաների թվայնացման նպատակով:
Հարկ է նշել, որ օպտիմալացվում են ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները, այլ ադմինիստրատիվ ապարատը. միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել վերոնշյալ ՊՈԱԿ-ներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսները և մարդկային ներուժը, նվազեցնել ծախսը: Հատկանշական է, որ հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները, այլ ոչ թե՝ աշխատակիցները:
Ներկայացվող նախագծով տրվող կարգավորումների նպատակն է օպտիմալացման, վերակազմակերպման, կառուցվածքային և հաստիքային բարեփոխումների, խնդիրների վերաբաշխման միջոցով ապահովել ՀՀ ԱԻՆ կազմում գործող մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը և առաջադրված նպատակների առավել արդյունավետ իրականացումը: Նախատեսվում է բարելավել և արդիականացնել իրականացվող սեյսմիկ հետազոտությունների որակը, որպեսզի դրանց հիման վրա հետագայում հնարավոր լինի կանխատեսումներ անել:
Ակտիվանալու է նաև համագործակցությունը միջազգային ոլորտում, ինչի շնորհիվ կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային մասնագիտական փորձը:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3896 դիտում
16:30 24-07-2017
Մեկնարկել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության արդիականացման գործընթացը
Այս բաժնից
868 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1156 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1429 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ