211652_close_icon
views-count2591 դիտում article-date 16:46 07-06-2017

Մյանմարում ռազմական օդանավ է անհետացել ռադարներից. օդանավում եղել է առնվազն 116 մարդ

Մյանմարում ռադարների էկրանից անհետացել է ռազմական օդանավ։ Այդ մասին հաղորդում է France Press-ը՝ հղում անելով օդանավակայանի իր աղբյուրին։ Նշվում է, որ օդանավում եղել է առնվազն 116 մարդ, որոնցից 11-ը անձնակազմնի անդամներն են։ «Կապն անսպասելիորեն ընդհատվել է, երբ օդանավը գտնվում էր Տավյ քաղաքից 20 մղոն հեռավորության վրա»,-մեջբերում է գործակալությունը Մյանմարի բանակի հրամանատարի խոսքը։ Օդանավն իրականացնում էր Միեյ-Յանգոն չվերթը։

Նմանատիպ նյութեր