211652_close_icon
views-count22658 դիտում article-date 19:30 14-06-2017

Մուրացանի հոսպիտալում պայմանագրային զինծառայող է մահացել

Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր՝ հունիսի 14-ին, պայմանագրային զինծառայող է մահացել: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 22-ամյա Նարեկ Ջիվանի Մխիթարյանը, Ա.Հովհաննիսյանի փոխանցմամբ, հիվանդ է եղել և օրեր առաջ վիրահատվել, ինչի հետևանքով էլ այսօր մահացել է: «Անձնական հիվանդություն էր: Կիստայի վիրահատական միջամտություն է իրականացվել և այսօր առավոտյան մահացել է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր