Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունիսի 14-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) հաշմանդամություն ունեցող քաղաքացուն իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 2007 թ. ծնված Ի. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունիսի 14-ին, ժամը 05:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ-ի մոտակայքում գտնվող շտապօգնության ավտոմեքենայից քաղաքացուն ընդունարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1963 թ. ծնված Գ. Թ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: