211652_close_icon

ԱՄՆ Պետդեպը պարզաբանել է, թե ինչու չի շնորհավորել Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ

views-count3162 դիտում article-date 13:10 14-06-2017
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, թե ինչու պաշտոնական շնորհավորանք չի հղել Ռուսաստանի իշխանություններին՝ ՌԴ ազգային օրվա կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է Tass-ը, Պետդեպում բացատրել են, որ դա կապված է եղել նոր վարչակազմի աշխատանքային սկզբունքների փոփոխության հետ։ «Մենք այլևս որպես պաշտոնական հաղորդագրություն՝ շնորհավորանքներ չենք ուղարկում, սակայն դրանք տեղադրում ենք մեր կայքում։ Պաշտոնապես դրանք փոխանցվում են դեսպանատների միջոցով»,-նշել է Պետդեպի ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր