«Ռեալը» կարող է գնել Մբապեին
«Ռեալը» հաստատակամ է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու հարցում: Մադրիդյան ակումբը պատրաստ է գնել խաղացողին, սակայն հաջորդ մրցաշրջանում թողնել «Մոնակոյում» վարձավճարի հիմունքներով:
Նման քայլը Մբապեին թույլ կտա խաղային մշտական պրակտիկա ունենալ և Ֆրանսիայի հավաքականի մարզիչների համար տեսանելի լինել:
Նշենք, որ «Մոնակոն» Մբապեի համար պահանջում է մոտ 140 մլն եվրո: