211652_close_icon
views-count7328 դիտում article-date 23:07 13-06-2017

Ներկայացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հետագա գործունեության տեսլականը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ հունիսի 13-ին, տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրել է հիմնադրամի 2017թ. գործունեության ծրագիրը: Նա, մասնավորապես, զեկուցել է արտահանման աջակցության և ներդրումների ներգրավման ուղղությամբ նախատեսված քայլերի ու միջոցառումների մասին: Ներկայացվել են նաև ՀԶՀ հետագա գործունեության հեռանկարը և դրանից բխող կառուցվածքային փոփոխությունները, որոնք պետք է նպաստեն կառույցի գործունեության արդյունավետության և ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: Խորհուրդը քննարկել և ընդհանուր առմամբ հավանություն է տվել առաջարկվող տեսլականին:

Նմանատիպ նյութեր