7582 դիտում
22:31 13-06-2017
Ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ բողոք չի գրանցվել
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու նպատակով սկսվել են նախապատրաստական աշխատանքները:
Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը կազմակերպել այնպես, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներն ապահովված լինեն առողջապահական ապահովագրության փաթեթներով:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ընթացող 2016-2017 ուստարվա գիտելիքների ստուգման և ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ պարբերաբար կազմակերպվող ստուգայցերի միջոցով վարչության աշխատակիցները տեղերում ծանոթանում են քննությունների ընթացքին: Մինչ օրս որևէ բողոք չի գրանցվել: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մանկապարտեզների ավագ խմբերում ավարտական հանդեսների առիթով դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ խստացված հսկողությունը:
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի աջակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատշաճ կազմակերպմանն ու անացկացմանը:
Նմանատիպ նյութեր
2385 դիտում
11:59 21-05-2021
Հայտնի են դպրոցներում գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը
1333 դիտում
11:21 26-12-2023
Հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը
4726 դիտում
13:53 04-11-2016
Հաստատվել են ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը
Այս բաժնից
1999 դիտում
23:01 19-01-2025
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապը
742 դիտում
22:21 19-01-2025
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար
1357 դիտում
21:31 19-01-2025
Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը բոյկոտի կոչ է անում