Չինաստանում բացվել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակի բացումը:
Բացման արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, Նինգբոյի Առևտրային պալատից, հյուրեր և ներկայացուցիչներ տարբեր երկրների դեսպանություններից և միջազգային կազմակերպություններից: ՉԺՀ-ում ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչն է լինելու Արթուր Եգորյանը:
Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացման, հայ գործարարների շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման և այլ հարցերով:
Գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անունից մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Հրանտ Աբաջյանը: