2277 դիտում
10:57 13-06-2017
Հայկական գինիները համտեսեցին Վաշինգտոնում. «Ամերիկայի ձայն»
Նախորդ շաբաթ Հայաստանը ներկայացել էր իր գինիներով հանրահայտ Smithsonian Associates կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Գինու քաղաքակրթության սկզբնաղբյուր» փառատոնին: Որպես գինու բնօրրան, Հայաստանը՝ Վրաստանի, Պաղեստինի, Իսրայելի և Թուրքիայի հետ միասին ներկայացված էր Վաշինգտոնում անցած փառատոնին, պատմում է գինեգործ Վահե Քեշգերյանը.
«Թեև մենք գինեգործական հազարամյակների պատմություն ունենք, խորհրդային ժամանակներում լռություն էր այս ոլորտում, իսկ այժմ, վերջին 5-6 տարիներին, հայկական գինեգործությունը վերածնունդ է ապրում, իսկ գինի խմելու մշակույթը Հայաստանում միշտ եղել է»:
Միացյալ Նահանգներում հայկական գինիները բավականին մեծ հետաքրքրություն են վայելում: Ընդամենը մի քանի տարի առաջ ԱՄՆ ներկրված «Կարաս» գինիներն արդեն իսկ սկսում են իրենց արժանի տեղը գրավել ամերիկյան շուկայում.
«Ամերիկյան շուկան մեզ համար նպաստավոր կլինի 1-2 տարի անց, քանի որ իրենք սիրում են նոր գինիներ, նոր համեր»:
Վահե Քեշգերյանի խոսքով, հայկական գինեգործության վերածննդի հետ միասին մեծ առաջընթաց է ապրել հայկական գինիների որակը, որն աննկատ չի մնացել արտերկրյա սպառողների կողմից:
Հայկական գինիների նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծ է, հաշվի առնելով դրանց թիկունքին կանգնած դարավոր պատմությունը, նշում է փառատոնի կազմակերպիչ, Smithsonian Associates խորհրդի տնօրեն Ֆրեդերիկա Ադելմանը.
«Գինի ըմպելիս, ասես հասկանում ես տվյալ գինու ակունքը հանդիսացող երկրի պատմությունը»:
Ֆրեդերիկա Ադելմանի խոսքով, գինեգործություն, ինչպես ցանկացած արվեստ, ունի ևս մեկ կարևոր հատկություն՝ այն միավորում է մարդկանց և մշակույթներ:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3897459.html]«Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
22207 դիտում
17:40 20-10-2018
Վանաձորում «Ա» տառի ուսուցումը երեխաների համար դարձավ տոն, երեխաները համտեսեցին ծննդյան տորթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11983 դիտում
08:42 23-06-2018
Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը. «Ամերիկայի ձայն»
7253 դիտում
08:40 29-06-2018
Վաշինգտոնում տոնում են հայկական շունչն ու ոգին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am