ՔԿՀ պետերի փոփոխություններ են սպասվում. նոր նախարարը մտադիր է ազատվել վատ աշխատող կադրերից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունը թանկ է նստելու քրեակատարողական հիմնարկի մի շարք ղեկավարների վրա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում ՔԿՀ պետերի շրջանում, նոր նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես կոռումպացված, վատ աշխատող կադրերից:
«Ժոդովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ՔԿՀ ղեկավարներ գտնվում են արձակուրդում, և վերջիններիս ասել են, որ արձակուրդից վերադառնալուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, իսկ թե ում ինչ ճակատագիր է բաժին ընկնելու, դեռևս պարզ չէ: Մեզ հայտնի դարձավ, որ որոշ ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձակուրդը և սպասում են իրենց հետագա ճակատագրին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]