Չիտայում վթարված ուղևորատար ավտոբուսի զոհերի թիվը հասել է13-ի
Չիտայում վթարված ավտոբուսի զոհերի թիվն ավելացել է 3-ով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Պետրոզավոդսկի վերակենդանացման բաժանմունքում վերջին մահացողը կին է:
Ավտոբուսում գտնվող 51 ուղևորներից 37-ը վնասվածքներ են ստացել, երկու հոգի հրաժարվել են բուժօգնությունից: Վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ երեկ Չիտայում ավտոբուս էր վթարվել: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:30-ի սահմաններում: