211652_close_icon
views-count7950 դիտում article-date 12:23 12-06-2017

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից 9-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2317 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 567 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 19 բողոքի: 2017 թվականի հունիսի 5-ից 9-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2111 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր