211652_close_icon
views-count4398 դիտում article-date 10:46 12-06-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝[/color] Հունիսի 12-14-ը՝ երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 15-16-ը` կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 15-16-ը նույնքան կնվազի: [img]http://shamshyan.com/ups/images/0475082001497249663538756.jpg[/img] [color=#CC0000]Երևանում՝[/color] Հունիսի 12-14-ը՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 15-16-ը՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: [img]http://shamshyan.com/ups/images/0436642001497249673600733.jpg[/img]

Նմանատիպ նյութեր