211652_close_icon
views-count3259 դիտում article-date 09:12 12-06-2017

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Հունիսի 10-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այրվել է 1 հա խոտածածկույթ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3 կմ-ի հարակից տարածքում՝ 300 քմ, Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 600 քմ, Հրազդանի կիրճում` «Նոր Արաբկիր» զբոսայգու մոտակայքում՝ 2000 քմ, Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ 3000 քմ բուսածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր