Սիրիական հեռուստատեսությունը հայտարարել է, որ ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը այսօր հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին: Նա սպանվել է Սիրիայում խմբավորման կենտրոնակայանի ուղղությամբ հասված հրետանային հարվածի հետևանքով:
Սիրիական լրատվամիջոցի հաղորդմամբ` աշխարհի թիվ մեկ ահաբեկիչն սպանվել է շաբաթ: Սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել խմբավորման ներկայացուցիչների կողմից:
Ալ-Բաղդադիի մահվան մասին լուրեր նախկինում ևս հաղորդվել են, սակայն ավելի ուշ հերքվել են:
Հաղորդվում է, որ շաբաթ տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով առնվազն 7 ահաբեկիչ է սպանվել: