ԻՊ-ի գրոհայինների հարձակման հետևանքով Իրաքումմահացել է 38 մարդ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակում են իրականացրել Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգի Շերգաթ քաղաքի վրա, ինչի հետևանքով մահացել է 38 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի տեղեկություններով` գրոհայինների հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 40 մարդ:
Նշվում է, որ հարձակման ընթացքում մի քանի գրոհային է ոչնչացվել: