Կոմս Դրակուլայի ամրոցը փակվել է զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներով
Ռումինիայի իշխանությունները փակել են երկրի տեսարժան վայրերից մեկը՝ Պոենարի ամրոցը, որը կոմս Դրակուլայի ամրոցներից մեկն է: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40231942]BBC[/url]-ին:
Ամրոց բարձրանալու արգելքը սահմանվել է զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներով, սակայն վտանգը սպառնում է ոչ թե վամպիրներից, այլ արջերից: Վերջին շաբաթներին մի քանի զբոսաշրջիկներ 1480 աստիճաններով բարձրանալով դեպի հին ամրոցի ավերակները, ամրոցի շրջակայքում տեսել են գորշ մայր արջի և երեք արջի քոթոների:
Բնապահպանության նախարարությունը տեղական իշխանություններին թույլ է տվել դուրս բերել կենդանիներին այդտեղից, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ պետք է նրանց տեղավորեն:
Ոստիկանությունը ենթադրում է, որ արջերին գրավել է սննդի մնացորդները, որոնք զբոսաշրջիկները թողնում են ամրոցի շրջակայքում: