211652_close_icon
views-count1764 դիտում article-date 12:36 05-06-2016

Թուրքիայում զազա ժողովրդի առկայությունը շատ կարևոր է Հայաստանի համար` անվտանգության նկատառումներով. Ա. Պապյան

Հայաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի ներսում 4-5 մլն. զազա ժողովրդի գոյությունը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ի հետ զրույցում հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Սա շատ կարևոր է Հայաստանի համար, առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով, որովհետև Թուրքիայի հետ, որում ապրում է զազա ժողովրդի հիմնական մասը, մենք լավ հարաբերւթյուններ չունենք և այդ իսկ պատճառով, շատ կարևոր է այս` 4-5 միլիոնանոց համայնքի գոյությունը, որի հետ ունենք միայն բարեկամական հարաբերություններ»,-ասաց Արա Պապյանը: Այստեղ կարևոր դեր է խաղում այն, որ նրանք ևս, որպես ալևի, ենթարկվել են ցեղասպանության` 1937-38 թթ. Թուրքիայում. և նրանց վերաբերմունքը հայերի նկատմամբ դրական է: Ավելին` Ցեղասպանության տարիներին զազաներն իրենք բազմաթիվ հայերի են փրկել: Այս քիչ ուսումնասիրված ժողովուրդը պատկանում է իրանական լեզվական խմբին: Զազաները անատոլիական այդ շրջաններ են տեղափոխվել 9-10-րդ դարերում` Կասպից ծովի շրջակա շրջաններից երկար տարիներ ներկայացվել են գիտնականների կողմից որպես քրդական էթնիկ խմբի մաս: Սակայն, վերջին տարիներին գիտնականներն ապացուցում են, որ նրանք քրդեր չեն, այլ առանձին ազգություն։

Նմանատիպ նյութեր