15693 դիտում
23:09 09-06-2017
Ռոնալդոն կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2016/17 մրցաշրջանից հետո վերականգնողական ծրագիր է կազմել:
Կոնֆեդերացիայի Գավաթի խաղերից հետո պորտուգալացին մտադիր է 30 օր հանգստանալ: Մեծ հավանականությամբ, Ռոնալդուն բաց կթողնի «Ռեալի» նախապատրաստական շրջանը, որը սկսելու է հուլիսի 23-ին և ներառում է «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպումը Մայամիում:
Ռոնալդուն բաց կթողնի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում վտանգել 32-ամյա ֆուտբոլիստի առողջությունը:
Զիդանը նախատեսում է Ռոնալդուին թիմի կազմում տեսնել նոր մրցաշրջանում նրա առաջին խաղից 10 օր առաջ: Առավել հավանական է, որ Ռոնալդուն խաղադաշտում կհայտնվի օգոստոսի 15-ին կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում՝ ընդդեմ «Բարսելոնայի»:
Նմանատիպ նյութեր
6811 դիտում
14:22 26-10-2017
Հարի Քեյնը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը
3121 դիտում
21:46 31-07-2016
Բենզեման բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը
1053 դիտում
16:22 23-10-2014
Դիեգո Կոստան կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումը
Այս բաժնից
22627 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3013 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2398 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»