Հարի Քեյնը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտահոգություն է հայտնել, թիմի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը:
«Դա հնարավոր է, տեսնենք: Պետք է գնահատենք թիմի վիճակը, մենք գավաթային խաղում ստիպված էինք տարբեր պատճառներով կազմի փոփոխություն անել», ասել է Պոչետինոն:
Քեյնը բաց էր թողել Անգլիական լիգայի գավաթում «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը (2:3): «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի վերջին խաղում (4:1) նա փոխարինվել էր խաղավարտից 2 րոպե առաջ նա փոխարինվել էր, քանի որ ազդրի շրջանում ցավեր էր զգացել:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին: