Դիեգո Կոստան կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումը
«Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան, ով ներկայումս ապաքինվում է վնասվածքից, կարող է բաց թողնել Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք խաղը, հայտնում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստի առողջական վիճակը բարելավվում է, սակայն ակումբում կասկածում են, որ իսպանացին կկարողանա մարզավիճակ հավաքել և մասնակցել առաջիկա հանդիպմանը: