Լիբանանում ԻՊ-ի հետ կապ ունեցող զինյալների են ձերբակալել
Լիբանանում զինյալների են ձերբակալել, որոնք պատրաստվել են հարձակումներ կազմակերպել: Այդ մասին գրում է РИА новости-ն:
Աղբյուրը նշում է, որ նրանք կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Իրավապահ մարմինները հայտնում են, որ ձերբակալվածների թվում Եմենի, Պաղեստինի և Սիրիայի քաղաքացիներ են: