211652_close_icon
views-count1128 դիտում article-date 15:10 26-03-2015

Հյուսիսկովկասյան զինյալների ղեկավար Ա. Քեբեկովը ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում է հայտնվել «Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունենալու համար

ԱՄՆ Պետդեպից հայտնել են, որ Հյուսիսային Կովկասում գործող զինյալների ղեկավար Ալիասխաբ Քեբեկովը ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում է հայտնվել «Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունենալու, իրավապահ մարմինների աշխատակիցների սպանությունը խրախուսելու և մահմեդական հոգևորականներին սպանելու համար: Նշենք, որ 2014թ-ի ամռանը Քեբեկովը մի տեսանյութ էր հրապարակել և հայտնել էր, որ «Իմարաթ Կովկաս»-ը կառուցվածքայնորեն ենթարկվում է «Ալ-Քաիդա»-ին և նշել է, որ իր խմբավորումը պատրաստ է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդների հրամաններն ու ցուցումները կատարել:

Նմանատիպ նյութեր