Չեչնիայում մասշտաբային օպերացիայի արդյունքում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապ ունեցող մի քանի տասնյակ գրոհայինների
Չեչնիայի իրավապահները մասշտաբային օպերացիայի արդյունքում ոչնչացրել են գրոհայինների խումբ, որը սերտորեն կապված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգի ուժային կառույցի իր աղբյուրին։
«Ձերբակալվել է մի քանի տասնյակ գրոհային»,-ասել է աղբյուրը և ընդգծել, որ նրանցից միայն մեկին է հաջողվել փախուստի դիմել։ Իրավապհները որոնողական աշխատանքներ են տանում վերջինին հայտնաբերելու ուղղությամբ։
Օպերացիան ընթացել է Կուրչալովի և Շալինի շրջանի մի քանի բնակավայրերում։ Օպերացիայի ընթացքում չեչեն իրավապահներից երկուսը մահացու վնասվածքներ են ստացել։