23773 դիտում
21:14 09-06-2017
Downtown Club-ում տեղի ունեցավ Նարեկ Մեծ Հայքի թվով երկրորդ՝ «Ստորագրություն» ձայնասկավառակի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 7-ին Downtown Club-ում տեղի ունեցավ Նարեկ Մեծ Հայքի թվով երկրորդ՝ «Ստորագրություն» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի ընթացքում տեղի ունեցավ համերգ՝ կենդանի նվագակցությամբ։
Կենդանի նվագակցությամբ համերգին հնչեցին հին եգերը նորովի և նոր երգեր, որոնք ընդգրկված են նոր ձայնասկավառակում:
Համերգի ընթացքում ներկաներին սպասվում էր անակնկալներ: Նարեկի հետ հանդես եկան իր ընկերները, որոնց հետ երգիչը ներկայացրել էր աշխատանքներ:
Ամենացանկալի երգերի շարքում կարծես մնացել էր տարիներ անց՝ «Քամի փչի» երգը որը հանդիսատեսի խնդրանքով հնչեց երկու անգամ:
Անակնկալներից հաջորդը և սիրված երգերից մեկը դա Նարեկի նոր երգն էր, որը նվիրված էր քառօրյա հորոսներին, ի դեպ՝ համերգին ներկա էին նաև քառօրյա պատերազմի մասնակից տղաները:
Նարեկին նաև յուրահատուկ իր ոճին վայել շնորհավորեց երգիչ Գևորգ Մարտիրոսյանը՝ երգի տեսքով, որից հետո Գևորգը և Նարեկը կատարեցին իրենց հայտնի և սիրված դուետը՝ «Դույ դույ» երգը:
Համերգից հետո ներկաներին սպասվում էր ևս մի անակնկալ, ներկաները հնարավորություն ունեցան ձեռք բերել Նարեկի «Ստորագրություն» ձայնասկավառակը հենց երգչի ստորագրությամբ:
EXCLUSIVEAM.photography-ի հետ զրույցում Նարեկը ասաց, որ այս ձայնասկավառակը մեկ օրվա և մեկ տարվա աշխատանք չէ այլ տարիների աշխատանք, որը արդեն կարող են լսել և գնահատել իր երգարվեստը հավանողները: Իսկ ինչու ձայնասկավառը երգիչը անվանեց՝ «Ստորագրություն». քանի որ, ըստ Նարեկի, նրա վրա ինքը ստորագրում է:
EXCLUSIVEAM.photography-ը շնորհավորում է Նարեկին նոր ձայնասկավառկի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու ներկայացնում «Ստորագրություն» ձայնասկավառակի լավագույն դրվագները և հյուրերի ֆոտոռեպորտաժը:
Նյութը և լուսանկարները ամբողջությամբ՝ [url=http://www.exclusiveam.photography/2017/06/08-03.html]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին