3291 դիտում
20:38 09-06-2017
Ֆրանսիայի Հայ Կրթական Բարեսիրական Միության աջակցությամբ Գավառի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզն օժտվեց խաղահրապարակով
Ֆրանսիայի Հայ Կրթական Բարեսիրական Միության աջակցությամբ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզն օժտվեց երեխաների համար նախատեսված խաղահրապարակով։ Հունիսի 9֊ին տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ընկ. Նարեկ Գալստյանը, վարչության անդամները, ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ներկայացուցիչ ընկ. Կարեն Մարդիրյանը, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամները, 100֊ից ավելի երեխաներ և ծնողներ։
Մանկապարտեզի տնօրենուհի տիկին Թերեզա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀԿԲՄ Ֆրանսիայի կառույցին շատ կարևոր նվերի համար, որից այսքան տարիներ զրկված են եղել մանուկները։
Ելույթ ունեցան նաև հյուրերը, վերջում երեխաների կողմից ներկայացվեց գեղարվեստական հայտագիր։
Ի դեպ, ՍԴՀԿ Հայաստանի վարչությունն առաջիկայում պատրաստվում է մասնաճյուղ և գրասենյակ բացել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում։
[b]ՍԴՀԿ Հայաստանի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
998 դիտում
12:33 20-04-2020
Ժամանակավոր դադարեցվել է Գավառի «Արծվաքար» թաղամասի գազամատակարարումը
2865 դիտում
18:13 02-03-2020
Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկես հյուրընկալվել էին «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ 11 սաները