211652_close_icon

Քաղաքացին կարող է կոռուպցիայի մասին անանուն ազդարարել. Արփինե Հովհաննիսյան

views-count7987 դիտում article-date 18:18 09-06-2017
«Քաղաքական կամքն ու հանձնառությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով դրսևորված են: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ինչպե՞ս կպայքարի կոռուպցիայի դեմ, կտեսնեք, երբ որոշումն ուժի մեջ կմտնի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ նաև ազդարարի ինստիտուտին և «Դաշնակցություն» խմբակցության հայտնի պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի «գործ տալու» մասին գնահատականներին: Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ցանկացած քաղաքացի, որը կունենա կոռուպցիայի մասին հիմնավոր տեղեկություններ, կարող է դիմում ներկայացնել ազդարարի ինստիտուտ։ Նա նաև ընդգծեց, որ գործելու է նաև անանունությունն ապահովող հարթակ: «Խոսքն այն մասին է, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից և հետևանքներից ու հանգիստ հայտնի այն դեպքի մասին, որը գիտի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր