Հունիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 14:10-ին, Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա: Մեր թիմը հանգրվանել է Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում:
Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30)՝ «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին)՝ «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հունիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան:
Հավաքականի կազմում Պոդգորիցա են մեկնել 21 ֆուտբոլիստներ:
[b]Դարպասապահներ
[/b]
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արամ Հայրապետյան «Բանանց»
[b]Պաշտպաններ
[/b]
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
[b]Կիսապաշտպաններ
[/b]
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
[b]Հարձակվողներ
[/b]
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)