211652_close_icon
views-count4060 դիտում article-date 18:03 08-06-2017

Պարզաբանում՝ Կապանի օդանավակայանում մասնավոր թռիչք իրականացնելու վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել՝ Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով: Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, և վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը: Համաձայն սահմանված կարգի՝ օդաչուն թռիչքի մասին տեղեկացրել է օդային երթևեկության կառավարման մարմիններին: Օդանավում է գտնվել նաև ՀՀ-ի բոլոր օդանավակայաններում բազմիցս թռիչքներ իրականացրած ՀՀ պատվավոր օդաչու Գարուշ Նիկողոսյանը: Տեղեկացնենք նաև, որ Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել էր շուրջ 27 տարի առաջ: [b]Քաղավիացիայի գլխավոր վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր