7585 դիտում
15:52 08-06-2017
Մարզերում թեթև արդյունաբերությամբ զբաղվողներին արտոնություններ պետք է տրամադրել
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր կողմից հայտարարված Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին։ Կառավարությունը պետք է իր գործողությունների արդյունքում նպաստի լուրջ ներուժ ունեցող նշված ձեռնարկատիրական ոլորտների զարգացմանը և հատկապես նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- այսօր Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ԿԱ պետական եկամունտերի կոմիտեի նախագահին 2-շաբաթյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Երևանում և Երևանից դուրս, թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին և վերջիններիս կողմից նոր աշխատատեղեր ստեղծելու դեպքերում լրացուցիչ արտոնությունների տրամադրման հնարավորության և գործիքակազմի վերաբերյալ:
«Մենք մեր գործընկերների հետ այս հարցի շուրջ խոսել ենք: Երևանից դուրս արտոնություն պետք է տրվի, որպեսզի խրախուսվի մարզերում նման գործունեություն ծավալելը: Երկրորդ՝ պետք է խրախուսվի աշխատատեղ ստեղծելը, երրորդ՝ պետք է ունենանք սուբսիդավորման հստակ մեխանիզմներ: Նաև քննարկել ենք, որ կոշկակարության վերաբերյալ ռազմավարություն և ծրագիր պետք է ներկայացվի, որովհետև այնտեղ մեծ ներուժ ունենք»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
14:25 10-08-2017
Գյուղոլորտի զարգացման նպատակով գործադիրը նախատեսում է տրամադրել ժամանակավոր մաքսային արտոնություններ
13094 դիտում
09:54 26-01-2018
Մեծահարուստն իր ինքնաթիռը վարչապետին է տրամադրել արտոնություններ ստանալու ակնկալիքով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
805 դիտում
22:35 09-01-2025
Վշտացած ենք Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով. ՀՀ ԱԳՆ
1453 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1126 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ