211652_close_icon
views-count6104 դիտում article-date 18:55 07-06-2017

Երիտասարդական հոլանդա-հայկական միջազգային մեծ նախագիծ՝ Հայաստանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս Հայաստանում տեղի ունեցավ «Խոստումնալից երիտասարդություն» միջազգային միջմշակութային փոխանակման ծրագրի նախապատրաստական փուլը, որի առիթով Հայաստան հատուկ ժամանել էին մասնակից երկրների ներկայացուցիչները՝ Հոլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Ավստրիայից: Նրանց Հայաստանում դիմավորեցին հայաստնյան կողմի մասնակիցները։ Նախնական կազմակերպչական այցի շրջանակներում երկրների երիտասարդ ներկայացուցիչների հետ քննարկվել է առաջիկայում՝ հուլիսի ամսին կայանալիք երիտասարդական նախագծի մանրամասները: Մասնակիցները եղել են նախագծի անցկացման վայրում, հանդիպել ծրագրում ներգրավված անձանց և գործընկերներին, քննարկել անցկացվելիք միջոցառումներին վերաբերող ծրագրային կարեւոր հարցեր: Հանդիպումներից հետո գործընկերները ծրագրի կազմակերպիչ [url=https://web.facebook.com/brightfuturenl/?fref=ts&_rdc=1&_rdr]«ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ»[/url] /Bright Future/ հոլանդական երիտասարդական հասարակական կազմակերպությանն իրենց վստահությունն են հայտնել, նշելով, որ ծրագիրը չափազանց յուրահատուկ է, եւ այն լինելու է զանազան անակնկալներով լի ու առաջացնելու է բավական մեծ հետաքրքրություն հասարակության տարբեր շերտերում՝ թե Հայաստանում, թե՛ Եվրոպայում եվ թե՛ Ռուսաստանում: Այս երիտասարդական մասշտաբային միջազգային նախագիծը հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալ ոչ միայն ներգրավված երկրների մշակութային, ավանդական, ուսումնական և այլ առանձնահատկություններին, այլեւ այն նոր հարթակ կլինի տարբեր ազգություններ ունեցող երիտսարդների համար կապեր ստեղծելու և հետագա համատեղ գործունեություն ծավալելու համար: Յոթօրյա այս նախագծի շրջանակներում կյուրընկալվեն, ինչպես նաև ծրագրին իրենց աջակցությունը կցուցբերեն Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը, Տերյան կենտրոնը, Հայ կրթական հիմնարկության տնօրինությունը, ԼՈՒՆԱՐ արծաթյա զարդեր արտադրող հայկական ընկերությունը, Anna Designer-ը, ZH NINEL ձեռագործ աքսեսուարներ և զարդեր արտադրող կազմակերպությունը, Ծիրանէ հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող երիտասարդ, բայց խոստումնալից ընկերությունը, Գլաձոր Ռեզորթը, Դարման հայկական թեյեր արտադրող ընկերության ներկայացուցիչները, Թալիանի իտալական բարձրակարգ ակնոցներ արտադրող ընկերությունը, Մեգերյան Գորգեր Ընկերությունը, Մեր Տուն ՀԿ, Ֆեդեքս ընկերությունը, Գագիկ Կարապետյանի պարի դպրոցը, Յուքոմ ընկերությունը և ուրիշներ։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ակտիվ համագործակցություն Հայ-Ռուսական /Սլավոնական/ հալասարանի, Գլաձոր համալսարանի, ինչպես նաև Պիֆագոր ուսումնական կենտրոնի հետ։ Ծրագրի կազմակերպիչներն առավել քան վստահ են, որ նման մեկնարկով շփումները շարունակական են լինելու նաեւ ծրագրի շրջանակներից դուրս, իսկ ձեռք բերված պրակտիկ փորձն ու գիտելիքները մասնակիցներին հնարավորություն կտան խորապես ուսումնասիրել միմյանց երկրների մշակույթը, առանձնահատկությունները, ապրելակերպը, առօրյան, յուրօրինակություններն, տարօրինակությունները, պարերն ու երգերը, խոհանոցային, կրթական և այլ առանձնահատկությունները: «Խոստումնալից երիտասարդություն» մշակութային փոխանակման այս ծրագիրը տեղի կունենա ս/թ հուլիսի 4-10 –ն ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր