211652_close_icon
views-count3516 դիտում article-date 17:38 07-06-2017

Հայաստանին բարդ տարի է սպասվում. Վահագն Խաչատրյան

«Ասում էին, թե ընտրությունները չեն խանգարի ներդրումներին, սակայն խանգարեցին, ինչը կանխատեսել էր: Մենք ունենք կապիտալի արտահոսք, զարմանալին այն է, որ կապիտալի արտահոսքի ամենամեծ բաժինը ընկնում է ՌԴ-ին, ինչը նշանակում է, որ ժամանակին ներդրումներ են արել, սակայն հիմա ներդրումից ստացած գումարները ստացել են և հեռացել: Չի բացառվում, որ ՀՀ-ում կապիտալ ունեցող անձիք էլ վաճառել են և վերջնականապես ՀՀ-ից դուրս եկել, այսինքն՝ հաշիվները մաքրել են երկրի հետ»,- այսօր ասաց նա տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ նկատելով, որ ներդրումները 2017թ. առաջին եռամսյակում նվազել են:: Տնտեսագետը նկատեց, որ ավելացել են ֆիզիկական անձանց կողմից կատարված ներդրումները՝ տրանսֆերտները, ինչը կազմում է 127 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 107 մլն դրամ: Այսինքն՝ այս տարի 20 տոկոս աճ կա: «Ապրիլ ամսին 86 մլն դոլարի փող է դուրս եկել ՀՀ-ից: Սա ազդակ է, որ մարդիկ չեն ցանկանում գումարները պահել ՀՀ-ում»,- կարծիք հայտնեց Խաչատրյանը: Տնտեսագետի գնահատմամբ՝ թեև աշխարհում տնտեսական ցուցանիշները դրական են, ՀՀ-ին տնտեսական բարդ տարի է սպասում: «Համաշխարհային բանկն ասում է 1.2 տոկոս աճ, հետո 2.7 տնտեսական աճ, հետո 3.4 տոկոս, ինչն էլ ոգևորված կրկնում են մեր ղեկավարները: Եթե անգամ այս ցուցանիշներն իրականան, միևնույն է, մենք մնալու են նույն իրավիճակում: Եթե 7.5 տոկոսից բարձր աճ չունենք, ապա պարզապես կործանված ենք, քանի որ խնդիրները խորանում են»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր