Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 6-ին, կազմել է 482.49 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.3 դրամով: Այս մասին են վկայում կենտրոնական բանկի տվյալները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ՝ նվազելով 0.02 դրամով։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.7 դրամ՝ նվազելով 0.49 դրամով։