211652_close_icon
views-count2286 դիտում article-date 18:42 06-06-2017

ԿԲ-ն նախատեսում է շրջանառության մեջ ներդնել 2000 դրամանոց թղթադրամներ․ tert.am

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նախատեսում է նոր՝ 2000 դրամանոց թղթադրամ ներդնել շրջանառության մեջ։ Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2017/06/06/centralbank/2394330]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասել է ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանը։ Նա նշել է, որ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը կազմում է շուրջ 2000 դրամ, ինչը նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ։ «Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը, մասնագետների հաշվարկով, կազմում է շուրջ 2000 դրամ: Սա նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ և, հետևաբար, դրամանիշերի օպտիմալ անվանական կազմ ունենալու համար նպատակահարմար է թողարկել նաև այս անվանական արժեքով դրամանիշ: 2000-անոց դրամանիշը տրամաբանորեն ամբողջացնում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող 20, 200 և 20000 դրամ անվանական արժեք ունեցող դրամանիշերի շարքը», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր