211652_close_icon
views-count1412 դիտում article-date 20:10 05-06-2017

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններով ՀՀ Ազգային ժողովին վերապահված վերահսկողական գործառույթներն արդյունավետ իրականացնելուն, դրանից բխող «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխությունների հիման վրա ՀՀ Ազգային ժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն վերաբերող հարցեր: [b] ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն​​ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր