Հունիսի 1-ին Ստեփանակերտում ծնունդների աննախադեպ ցուցանիշ է գրանցվել
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում ընթացիկ տարվա հունիսի 1-ին գրանցվել է ծնունդների աննախադեպ ցուցանիշ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի տնօրեն Վարդգես Օսիպովն ասել է, որ հունիսի 1-ին լույս աշխարհ է եկել 14 երեխա, որից 4-ը՝ աղջիկ, 10-ը՝ տղա:
[url=https://artsakhpress.am/arm/news/67522/hunisi--1-in---stepanakertum---tsnundneri--annakhadep---cucanish--e---grancvel.html]Artsakhpress.am[/url]


