6239 դիտում
17:06 20-01-2017
ՌԴ-ն փորձում է սթափեցնել Ալիևին, որը կարմիր գիծն անցնում է. Արման Նավասարդյան
Ռուսաստանը փորձում է դիվանագիտության մեջ տոնայնությունը պահել և «պրիոմներ» ունի, որտեղ հարվածին ուժեղ հակահարված է տրվում: Այսպիսի հայտարարություն է արել Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, թե ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:
«Ռուսաստանը փաստորեն «կատոկի» տակ թողեց ադրբեջանական կողմը, քանի որ այդ էմոցիոնալ թվացող հայտարարության տակ կա դիվանագիտական դեմարշ՝ ասելու, թե ղարաբաղյան հարցը միջազգային խնդիր է: Բացի այդ, հաշվի առնելով Բորդյուժայի վերջին հայտարարությունը, կարծես թե փորձ է արվում սթափեցնել Ալիևին, որը կարմիր գիծն անցնում է և չի ցանկանում խաղալ այն կանոններով, որոնք դրվում են խնդրի լուծման համար»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով հունվարի 23-ին Աստանայում նախատեսված Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցի շուրջ բանակցություններին, Նավասարդյանը նշեց, որ եթե Ռուսաստանն ու Թուրքիան գնան գործակցության, ապա Իրանի համար լուրջ խնդիր կծագի։
«Եթե Իրան-Ռուսաստան հարաբերությունները սրվեն, ես չեմ կարծում, որ դա օգուտ կարող է տալ Հայաստանին»,- ասաց Արման Նավասարդյանը: Նա նկատեց, որ Հայաստանը միակ պետությունն է, որը ընդունվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի կողմից:
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
11:36 22-01-2020
Միակ «կարմիր գիծն» այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ «Առավոտ»
2633 դիտում
10:19 21-01-2022
Արևմուտքի և Ռուսաստանի միջև «կարմիր գիծն» ավելի է բարակում․ «Հայաստանի Հանրապետություն»
1255 դիտում
18:27 15-05-2023
Պատժամիջոցները ՀՀ կարմիր գիծն են և դա շատ հստակ ասում ենք Ռուսաստանին․ Փաշինյան
Այս բաժնից
475 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1012 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան