211652_close_icon
views-count5726 դիտում article-date 21:23 05-06-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 2-ից 5-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 2-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 24-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք: Բացահայտվել է գողության 16, խարդախության 9, խուլիգանության 2, յուրացման և շորթման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 41 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր