Բաշար Ալ-Ասադը հայտարարել , որ Թրամփը դրժել է իր նախընտրական խոստումների մեծ մասը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կտրականապես տարբերվում է նրա նախընտրական խոստումներից: Այդ մասին գրում է Lenta.ru-ն:
Հնդկական Wion TV հեռուստաալիքին տված հարցազրույցում սիրիացի առաջնորդն ասել է, որ կարելի է համաձայնության գալ Թրամփի հետ, սակայն նա, դժվար թե, ինչ-որ բանի վրա ազդեցություն ունենա:
«Թրամփի ընտրությունը ևս մեկ անգամ ապացուցեց մեզ, որ նախագահը միայն կատարում է իրեն հատկացված դերը, նա ինքնուրույն որոշումներ չի կայացնում», - ասել է սիրիացի ղեկավարը` ընդգծելով, որ Թրամփը «կուլ է տվել իր նախընտրական խոստումների մեծամասնությունը»: