ՌԴ Տվերի մարզում հարբած էլեկտրիկը որսորդական հրացանով սպանել է 9 մարդու
Ռուսաստանի Տվերի մարզում հարբած տղամարդը որսորդական հրացանով 9 հոգու է սպանել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերել են 2 կնոջ և 6 տղամարդու դի: Ավելի ուշ տան տարածքում գտնվող մեքենաներից մեկի բեռնախցիկում գտել են 9-րդ զոհի մարմինը:
Տեղի իրավապահ մարմինները հայտարարել են, որ կատարվածը կենցաղային վեճի շուրջ է եղել: Սպանողը մոսկվացի է: