211652_close_icon
views-count86474 դիտում article-date 00:41 03-06-2017

Արտակարգ դեպք «Նուբարաշենի» բանտում. կալանավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կալանավոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ի նշան բողոքի ինքնավնասումներ է կատարել, և նա «Նուբարաշենի» բանտի կալանավոր Վիգեն Գյուլզադյանն է, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 112-րդ հոդվածի հատկանիշով: Այս պահին նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Փաստի առթիվ «Նուբարաշեն» քրեակատորողական հիմնարկի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր