211652_close_icon
views-count28499 դիտում article-date 16:07 02-06-2017

Տան բակում իժ տեսակի 2 օձ են հայտնաբերել

Հունիսի 2-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի Մարտիրոսյան փողոցի թիվ 27 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել իժ տեսակի երկու օձ:

Նմանատիպ նյութեր