ՌԴ-ի կազմ Հարավային Օսիայի մտնելու մասին հանրաքվեի անցկացումը կարող է հետաձգվել
Հարավային Օսիան չի հրաժարվում ՌԴ-ին միանալու մասին հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունից, պարզապես այն կարող է հետաձգվել; Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել էր, որ հանրաքվեն ամենայն հավանականությամբ կարող է անցկացվել 2017 թվականին։
«Հարավային Օսիայի ժողովուրդն ուզում է անցկացնել հանրաքվե, և մենք վաղ թե ուշ կհասնենք դրան։ Մենք դրանից թաքնվելու ոչ մի տեղ չունենք, սակայն առանց հարավօսական քաղաքական ուժերի, Ռուսաստանի ղեկավարության հետ խորհրդակցելու և առանց մեր ապագայի ճանապարհային քարտեզը հստակեցնելու, իհարկե, դժվար կլինի քայլեր ձեռնարկելը»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգստոսի 26-ի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը։